Քաղաքական

25.05.2024 11:57


Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (լուսանկար)

Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (լուսանկար)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հրավերով մայիսի 24–ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրիի, Շիրակի մարզի խոշորացված համայնքները ներկայացնող ավագանու անդամների (Անի, Ամասիա, Ախուրյան խոշորացված համայնքներ), համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեցող գործիչների (Ազատան, Մարալիկ, Ախուրյան), Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությամբ։

Հանդիպմանը նախորդել էր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունը, որի ժամանակ էլ որոշվել էր ընդլայնված կազմով քննարկում կազմակերպել։

Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, ինչպես նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Երևանի ու Շիրակի մարզը ներկայացնող ավագանու անդամները կոչ են անում մյուս մարզերի ավագանու անդամներին (անկախ կուսակցական ու խմբային պատկանելությունից) հանդես գալ համանման հայտարարությամբ։

photo_5370557326488098588_y

photo_5371045664269654711_y

photo_5371045664269654709_y

photo_5371045664269654710_y

photo_2024-05-24_21-47-21

photo_2024-05-24_21-47-05

photo_5371045664269654708_y

Այս խորագրի վերջին նյութերը