Լրահոս

17.11.2011 16:50


ՄԱԳԱՏԷ. «Իրանի միջուկային ծրագրի մասին մեր տեղեկատվությունը հնարավոր է՝ արժանի է վստահության»

ՄԱԳԱՏԷ. «Իրանի միջուկային ծրագրի մասին մեր տեղեկատվությունը հնարավոր է՝ արժանի է վստահության»

–Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Իրանը զբաղվել է միջուկային զենք ստեղծելու ծրագրի մշակմամբ։ Մեր կառույցը գտնում է, որ հնարավոր է՝ այդ տեղեկատվությունն արժանի է վստահության,– «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ  ՄԱԳԱՏԷ–ն պետք է հայտարարի բոլոր այն երկրների անունները, որոնք տեղեկատվություն են ներկայացրել կառույցին Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույց կազմելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը