Քաղաքական

24.05.2024 18:16


Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը

Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել և չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։

Փաշինյանը ներկա չի եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ գագաթնաժողովներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը