Լրահոս

01.05.2009 13:39


Յուրի Մանուկյանն. «Քաղաքապետի ընտրություններում մենք պաշտպանելու ենք Գագիկ Բեգլարյանին»

Յուրի Մանուկյանն. «Քաղաքապետի ընտրություններում մենք պաշտպանելու ենք Գագիկ Բեգլարյանին»

-Երևանի քաղաքապետի ընտրություններում մենք պաշտպանելու ենք Հանրապետական կուսակցության ցուցակը և նրանց թեկնածուին,- ասել է Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը:

-Եթե Հանրապետական կուսակցությունը երկրի և ժողովրդի անվտանգության և զարգացման ամբողջ պատասխանատվության բեռն իր վրա է վերցրել, ապա երկրի մաս կազմող քաղաքական ուժը պետք է սատարի նրանց, լավագույն դեպքում, գոնե չխանգարի և թույլ տա աշխատել։

Անդրադառնալով Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուն, Յուրի Մանուկյանն ասել է.

-Ես Դաշնակցությունից այդքան հավասարակշռված, այդքան ազգանպաստ և հայրենանպաստ քայլ չէի սպասում։ Շատերը մտածում են, որ այդ քայլը, առանց այն էլ հեղհեղուկ իրավիճակի համար նոր վտանգ է ներկայացնում, սակայն Դաշնակցությունը ցույց տվեց, որ կարող է ամենափոքր հնարավորությունը օգտագործել` իրոք երկրին և ժողովրդին օգտակար լինելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը