Լրահոս

23.05.2024 22:43

Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ)

Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։

Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։