Քաղաքական

23.05.2024 18:19


Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ)

Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ)

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը՝ Մարիա Զախարովան կոչ է արել Փաշինյանին հայտարարել, թե ստույգ ո՞ր երկրների մասին է խոսքը:

«Մենք ինչ-որ կերպ պետք է ինքներս պարզենք այդ ամենը, թե՞ հետո մեզ կպատմեն: Ինձ թվում է, որ անուններ հնչեցնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ yerevan.today

***

Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։

«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,-ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։

Զախարովան հավելել է, որ զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ ԱԳՆ ներկայացուցիչը նրանց, ովքեր մոռացել են, խորհուրդ է տվել այցելել ՌԴ նախագահի և ԱԳՆ կայքեր, որտեղ հրապարակված է ԶԼՄ-ների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում ՝ ԱԳՆ–ի գծով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը