Քաղաքական

23.05.2024 17:23


Հորս ու մորս քրտինքը թnւրքը չի վայելելու․ կիրանցեցիները քանդում են իրենց պատկանող շինությունները

Հորս ու մորս քրտինքը թnւրքը չի վայելելու․ կիրանցեցիները քանդում են իրենց պատկանող շինությունները

«Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ, հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու»,-շեշտեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նրան պատասխանեց ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը․ «Ալիկ, վառել չի կարելի»։

Սահմանազատված Կիրանցում բնակիչներն այրում, քանդում են իրենց գույքն ու հողամասը։

Հիշեցնենք՝ Կիրանցի գյուղապետը հայտնել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնում 2 տուն, 3 վագոն-տնակ, մեկ գազալցակայան, 5-6 տուն էլ կամրջի հանձնման արդյունքում անվտանգության խնդրի առաջ է կանգնում:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը