Կարծիք

17.11.2011 16:07


Երևան-Բրյուսել-Երևան

Երևան-Բրյուսել-Երևան

Տիգրան Սարգսյանը դռների մոտ ոտքը կախ գցեց:

-Ինչ կա, Տիգրան,- հարցրեց նրան հայացքով ճանապարհող նախագահը:

-Ճիշտն ասած` մի բան էի ուզում խնդրել, Ազատիչ:

-Էլի՞ ինչ ես ուզում, ես հո արտասահմանյան կազմակերպություն չե՞մ, որ բան խնդրես- անհանգստացավ նախագահը:

-Չէ, ասում եմ, թե էս երկու օրը տեղ չունես գնալու, ինքնաթիռդ տաս գնամ Բրյուսել, գամ:

-Շատ զարմանալու վարչապետ դուրս եկար, Տիգրան: Այս երեք տարում մի ինքնաթիռ չկարողացա՞ր քեզ համար առնել: Պուտինից օրինակ վերցրու, չորս հատ ունի:

-Ռաստամոժկեն շատ թանկ է ախր, չեմ կարողանում բերել…

-Լավ, լավ, հասկացա: Վերցրու, բայց տես շատ չչլես: Մինչև Բրյուսել և վերադարձ:

-Շնորհակալ եմ, աշխարհի չափ շնորհակալ եմ…

-Ո՞ր աշխարհի, հայկակա՞ն,- ծիծաղում է, սեղանի կողքի գզրոցից հանում ինքնաթիռի բանալիները,- քշել գիտե՞ս:

-Դե ոչինչ, հեծանիվ քշում եմ, տրակտոր քշում եմ, դաժե տանկ քշում եմ:

-Վովային դնե՞մ հետդ, ճամփեքին բան ասող չլինի:

-Չէ, պարոն նախագահ, Թուրքիայի վրա են կանգնեցնելու, էն էլ Ձեր անունը կտամ:

-Դու լրի՞վ անտեղյակ ես, Տիգրան: Այդպիսի բան չանես: Ես նրանց հետ հիմա լավ չեմ:

-Ուրեմն Վրաստանի վրայով կթռչեմ: Դուք միայն Միշիկին զանգեք:

-Միշիկի՞ն ինչու զանգեմ:

-Սահակաշվիլիին, Դուք Վրաստանի նախագահ Միշիկին զանգեք:

-Մեղա, Տեր… Գնա, գնա, կզանգեմ:

Կառավարություն գնալու ճանապարհին Տիգրան Սարգսյանը մտքում ընբոշխնում էր նախագահական ինքնաթիռով իր կատարելիք զբոսանքը` Երևան-Բրյուսել-Երևան…

-Պապս իզուր չէր ասում էլի…,- այս էր մտածում, որ զանգ եկավ: Արթուրն էր:

-Ալո, Արթո՞ւր, ի՞նչ կա: Հա՞, դե լավ է, Բրյուսելում կհանդիպենք: Ինչպե՞ս, թե ինձ հետ: Դո՞ւ որտեղից գիտես, որ սամալյոտն ինձ ա տվել: Ծիտն ա խաբար բերե՞լ: Էդ ի՞նչ ծիտ ա, ինքն էլ ա՞ գալու: Լսիր, պապս ինձ միշտ ասում էր…

Զրույցը երկարեց: Ծտերի մասին իր պապի ասածները Արթուրին կամ շատ հետաքրքրեցին, կամ նա այդպես ցույց տվեց` վարչապետը չհասկացավ, բայց ի վերջո խոսք տվեց ՕԵԿ-ի պատվիրակությանը ևս թիվ մեկ բորտում տեղ տալ:

Մելիք-Ադամյան փողոցում նրա կորտեժի առաջը մի քանի հանրապետականներ կտրեցին ու իրար հերթ չտալով բացեցին մեքենայի դուռը, որ իրենց ղեկավար մարմնի անդամ վարչապետն իջնի: Մոտեցավ նաև Զաքարյան Արտակը:

-Ի՞նչ կա Արտակ, էս ի՞նչ վազք ա, ի՞նչ ա պատահել:

-Շեֆ, մենք էլ ենք գնում:

-Ո՞ւր եք գնում:

-Բրյուսել:

-Գնացեք:

-Քեզ հետ ենք ուզում գնալ:

-Արտակ, պապս ասում էր…

-Գիտեմ, գիտեմ, ամեն ինչ վերցրել ենք:

-ՕԵԿ-ն էլ ա գալիս, նրանց հաշվե՞լ եք:

-Նրանց խմա՞ծն ինչ պիտի լինի:

-Արտակ ջան, քանի անգամ եմ ասել` ձրի արաղը ստամոքսի խոց ունեցողներն էլ են խմում, արաղից զզվողներն էլ:

-Հասկացա, կլինի:

Բարձրացավ կաբինետ:

Ընդունարանում քարտուղարուհին ճռվողեց.

-Պարոն Սարգսյան, ԲՀԿ-ից Նաիրա Փոստանջյանն էր զանգել:

-Ո՞վ

-Նաիրա Փոստանջյանը:

-Չէ մի, Նաիրա Բախշյանը: Քանի՞ անգամ եմ ասել, որ ԲՀԿ-ինը Նաիրա Զոհրաբյան է, Զոհ-րաբ-յան: Ականջիդ օղ արա: Ի՞նչ էր ասում:

-Ասում էր, որ ինքը քաղավիացիայի ծառայությունից է միայն օգտվում և ձեզ հետ չի կարող գալ: Շատ թիթիզն ա է…պարոն Սարգսյա՜ն, բա էս անգամ ինձ ի՞նչ եք բրելու Փարիզից:

-Փարիզ չեմ գնում, որ Փարիզից բան բերեմ: Կարևոր գործով Բրյուսել եմ գնում:

-Բա որ կարևոր գործով եք գնում, Արթուր Բիշարյա՞նն ինչու է ձեզ հետ գալիս:

-Նախ` Արթուր Բաղդասարյան է, ե՞րբ պետք է սովորես մարդկանց ազգանունները տարբերել, և ապա` դո՞ւ որտեղից գիտես, որ նա էլ է գալիս:

- Ծիտը խաբար բերեց, պարոն Սարգսյան…Սո՞րճ, թե՞յ…

Վարչապետը խոր հոգոց հանեց: Բացեց աշխատասենյակի դուռը, ներս մտավ, ընկղմվեց բազկաթոռի մեջ ու ընկավ մտածմունքի գիրկը.

-Ախր Ազատիչին խոսք տվեցի, որ ինքնաթիռը շատ չեմ չլի, չեմ ծանրաբեռնի: Կճոյանի «Բենթլիի» պատմությունն է դառնալու: Մի տերտեր խնդրել էր, թե` ավտոն տուր գնամ Ս. Զորավոր գամ, մեր խունկը պրծել ա: Հետո պարզվեց, որ ինչքան ծանոթ տերտեր ա պատահել, նստացրել ա ու հայ դե Էջմիածին` Վեհափառի ծննդյան արարողությանը: Խեղճ Կճոյանը տաքսիով էր տեղ հասել: Ծը, ծը, ծը…

«Զվարթնոց» օդակայանում

-Հարգելի ուղևորներ, դիմավորողներ և ճանապարհողներ, մայրաքաղաքի և Հայաստանի հյուրեր: Այսօր պատմական իրադարձութուն է մեր օդանավակայանի համար: Մի քանի րոպեից Հայաստանի Հանրապետության իշխանական կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի ինքնաթիռով կմեկնեն Բրյուսել` որը պետական, որն էլ կուսակցական կարևորագույն գործերով: Իսկ բուն իրադարձությունն այն է, որ օդային լայների հրամանատարն անձամբ ՀՀ վարրչապետ Տիգրան Սարգսյանն է:

-Սա արդեն չափազանց է,- մտածեց Տիգրան Սարգսյանն ու մոտեցավ տեղեկատու աղջկան.

-Դո՞ւ որտեղից գիտես:

-Հենց նոր Բրյուսելից հայտնեցին, պարոն վարչապետ, բոլորն այնտեղ Ձեզ են սպասում:

-Բոլորն ո՞վ…

-Դե ոնց ասեմ, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանն իր “Ժառանգությունով”:

-Իսկ ՀԱԿ-ից մարդ կա՞:

-Տեղյակ չեմ: Ներողություն` Լadies and gentlemen…

Տիգրան Սարգսյանի տրամադրությունն ընկավ: Բերաններն էլ չի փակվի` բա ինչ կանե~ք, նախագահի սամալյոտով կֆռֆռա~ք, պետության հաշվին կուսակցական գործեր կանե~ք: Չէ, վերջացավ, Ազատիչն այլևս ինձ ինքնաթիռ չի տա:

Տեսնելով վարչապետի տրտմությունը` Արթուրը խոսք բացեց.

-Կհամոզենք, հետներս Երևան կբերենք:

-Լավ միտք ա, բայց դուք էլ խոսքի մեջ կասեք, որ ձրի չեք եկել, այլ պետբյուջե մուծում եք արել:

-Կասենք, խնդիր չի:

Բրյուսել-Երևան

-Ասում եմ` ձեզ կարգին պահեք: Կարող ա մեզ հետևում են,- Արթուրին ու Րաֆֆիին փորձում էր հանգստացնել վարչապետը,- դուք խայտառակչի ե՞ք…

-Եղբայր, ես չեմ կարող այդ ինքնաթիռով Երևան ժամանաել, մարդիկ ի՞նչ կասեն: Չէ՞ն ասի, թե այդ ի՞նչ ընդդիմություն է, որ նախագահի ինքնաթիռով է տեղաշարժվում,- Արթուրի քաշքշոցին դիմադրում էր Րաֆֆին:

-Բայց քաղաքական ի՞նչ հարց կա այստեղ,- իրենն էր պնդում Արթուրը:

-Քաղաքականը հետո կտեսնեք, երբ հանդիպենք Երևանում:

-Բայց մենք փողը տվել ենք, ձրի չենք նստել:

-Ես գիտեմ, թե ինչպես եք փողը տվել, չփորձեք ինձ համոզել: Համ էլ մենք տոմսակ ունենք ու իրերն էլ հանձնել ենք, չենք կարող գալ ձեզ հետ,- վերջակետ դրեց Րաֆֆին:

Երևան, նախագահական նստավայր

-Հը, ո՞նց էր, Տիգրան:

-Այ ըսնց,- բութ մատը տնկում է վերև,- ամեն ինչ սարքին, քաշը տեղը, լավ էլ շուտ խոդի ա ընկնում:

-Դու ինչի՞ մասին ես խոսում:

-Ինքնաթիռի:

-Ես հարցնում եմ` ելույթդ ո՞նց էր, ո՞նց ընդունվեց, մարդկանց հետ հանդիպեցի՞ր, փող կտա՞ն:

-Լավ էր, վատ չէր, չէի ասեի շատ վատ էր… ոնց որ գիտեք, սովորական:

-Հասկացա: ՀՀԿ-ի պահեստից էս երկու օրը հինգ յաշիկ արաղ են դուրս գրել, լուր չունե՞ս, թե ում հարսանիքն է:

-Էդ արաղը խմելու չի, պարոն նախագահ: Անվտանգության տեսանկյունից խառնել ենք կերոսինին, որ լավ այրում կատարվի, մատոռները չկանգնեն:

-Ո՞վ է քեզ այդ բաները սովորեցրել, ՕԵ՞Կ-ը:

- Իսկ Դ…դ….դ…ուք որտեղի՞ց գիտեք, պարոն Նախագահ, ծի՞տը խաբար բերեց:

-Չէ, Տիգրան, ոչ մի ծիտ էլ չկա, պարզապես պապս ասում էր…

Էլ չսպասեցի, որ իմանամ վերջն ինչ եղավ: Զանգեցին, թե Արմենիա Մարիոթում լուրջ իրարանցում է: Երկիր եմ ասել, իմ արև, ռսի ասած` Что ни день, то праздник…

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը