Քաղաքական

23.05.2024 13:34


Փաշինյանը ստախոս է և սրիկա․ Զատուլին

Փաշինյանը ստախոս է և սրիկա․ Զատուլին

Նիկոլ Փաշինյանը փորձում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմում պարտության համար ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա. այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրի հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու համար։

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,-ասել է Զատուլինը։

Պետդումայի անդամը պարզաբանել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը։

«Կարելի է համարել Ռուսաստանը և Բելառուսը: Իմ կարծիքով՝ դրա համար պետք չէ ենթադրություններ անել»,-հայտարարել է Զատուլինը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը