«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են գործադուլ անող ավտոբուսի վարորդներին (տեսանյութ)
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին ընկերության վարորդները։
«Աշխատողների նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս։ Մեզ ասել են` ամեն 5 րոպեն մեկ 10 հոգու կարող են հեռացնել։ Նոր տնօրենը ոչ մեկին ոչ մի պարզաբանում չի ներկայացրել»,-ասաց վարորդներից մեկը։
«Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում։ Այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որն այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ:
Սամվել Ղազարյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի «մարդն» է, և հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենն առանց իրեն հարցնելու ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում»-ասաց վարորդներից մեկը:

Աղբյուրը՝ tert.am