Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց
Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ՝ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Միջազգային դիտորդները նկատեցին, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց: Հաշվի առնելով, այն որ Իրանում շատերը կարծում են, որ իրենց նախագահի մահը «պատահական չէր», այս հանդիպումը ստվեր է գցում Հայաստանի վրա: Թուրքական մամուլն արդեն վարկածներ է տարածում, որ Իրանի նախագահի մահը կարող է կազմակերպված լիներ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Կարիք չկա ներկայացնելու, թե Իրանում ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին և Իսրայելին:
Եվ ահա, Փաշինյանը հանդիպում է ԿՀՎ-ի ներկայացուցչի հետ հենց այս պահին:
Միայն այս ամենի արտաքին պատկերը ուշում է, թե ինչ ազդեցության տակ են գտնվում Փաշինյանն ու իր խմբակը՝ ամերիկյան այդ կառույցի առումով:
Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ 2022-ի հուլիսին Երևանում հանդիպեց ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսին: Ճիշտ է, բալանսը պահպանելու համար Փաշինյանը, երեք օր անց հանդիպեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՀ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ:
Այն ժամանակ, արևմտյան փորձագետները նշում եին, որ Նարիշկինի հետ հանդիպումը ձևական բնույթ էր կրում: Իսկ որոշ ժամանակ անց, այդ ձևական կողմն էլ Փաշինյանը արհամարհեց, երբ նույն 2022-ի դեկտեմբերին Երևանում հանդիպեց բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այդ ժամանակ, արդեն Փաշինյանն ավելորդ ձևականությունը մի կողմ էր թողել և բացահայտ խաղում էր հակառուսական դաշտում:
Ի դեպ այս վերջին հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի, իբր արտաքին հետախուզման կառույցում, նշանակեցին, ոմն Բոշյանի: Այսինքն այդ նշանակումը համնկավ ԿՀՎ-ի ներկայացուցչի այցի հետ, ինչ մեսսիջ էր, որ Հայաստանի այս կառույցը գործելու է հենց ԿՀՎ-ի հովանու տակ:
Սա էլ պատահական չպիտի համարել: Քանզի այսչափ զուգադիպություններ չեն լինում: Հիշեցնենք, որ Մուրը համարվում է Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ լոբբիստներից մեկը: Իսկ Իրանը մեր երկրի բարեկամներից է:
Այս ամենից հետո, նույնիսկ վերջացած տգետների համար է պարզ դառնում, որ Փաշինյանի ընկերները դարձել են մեր երկրի հակառակորդները, իսկ Հայաստանի բարեկամները դարձել են, անձամբ Փաշինյանի թշնամիները:
Իսկ դա արդեն հաստատ զուգադիպություն չի կարելի է համարել, քանզի ինքը՝անձամբ Փաշինյանն է դարձել Հայաստանի թիվ մեկ թշնամին, դրանից մեր երկրի համար բխող շատ տխուր հետևանքներով:
Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց
Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ՝ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Միջազգային դիտորդները նկատեցին, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց: Հաշվի առնելով, այն որ Իրանում շատերը կարծում են, որ իրենց նախագահի մահը «պատահական չէր», այս հանդիպումը ստվեր է գցում Հայաստանի վրա: Թուրքական մամուլն արդեն վարկածներ է տարածում, որ Իրանի նախագահի մահը կարող է կազմակերպված լիներ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Կարիք չկա ներկայացնելու, թե Իրանում ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին և Իսրայելին:
Եվ ահա, Փաշինյանը հանդիպում է ԿՀՎ-ի ներկայացուցչի հետ հենց այս պահին:
Միայն այս ամենի արտաքին պատկերը ուշում է, թե ինչ ազդեցության տակ են գտնվում Փաշինյանն ու իր խմբակը՝ ամերիկյան այդ կառույցի առումով:
Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ 2022-ի հուլիսին Երևանում հանդիպեց ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսին: Ճիշտ է, բալանսը պահպանելու համար Փաշինյանը, երեք օր անց հանդիպեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՀ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ:
Այն ժամանակ, արևմտյան փորձագետները նշում եին, որ Նարիշկինի հետ հանդիպումը ձևական բնույթ էր կրում: Իսկ որոշ ժամանակ անց, այդ ձևական կողմն էլ Փաշինյանը արհամարհեց, երբ նույն 2022-ի դեկտեմբերին Երևանում հանդիպեց
բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այդ ժամանակ, արդեն Փաշինյանն ավելորդ ձևականությունը մի կողմ էր թողել և բացահայտ խաղում էր հակառուսական դաշտում:
Ի դեպ այս վերջին հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի, իբր արտաքին հետախուզման կառույցում, նշանակեցին, ոմն Բոշյանի: Այսինքն այդ նշանակումը համնկավ ԿՀՎ-ի ներկայացուցչի այցի հետ, ինչ մեսսիջ էր, որ Հայաստանի այս կառույցը գործելու է հենց ԿՀՎ-ի հովանու տակ:
Սա էլ պատահական չպիտի համարել: Քանզի այսչափ զուգադիպություններ չեն լինում:
Հիշեցնենք, որ Մուրը համարվում է Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ լոբբիստներից մեկը: Իսկ Իրանը մեր երկրի բարեկամներից է:
Այս ամենից հետո, նույնիսկ վերջացած տգետների համար է պարզ դառնում, որ Փաշինյանի ընկերները դարձել են մեր երկրի հակառակորդները, իսկ Հայաստանի բարեկամները դարձել են, անձամբ Փաշինյանի թշնամիները:
Իսկ դա արդեն հաստատ զուգադիպություն չի կարելի է համարել, քանզի ինքը՝անձամբ Փաշինյանն է դարձել Հայաստանի թիվ մեկ թշնամին, դրանից մեր երկրի համար բխող շատ տխուր հետևանքներով:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am