Եթե մի ցուցակ կազմենք, որտեղ կլինեն իշխանական համակարգի ամենամերժելիները, ամենազզվելիները, ապա անպատվաբեր 2–րդ հորիզոնականը կզբաղեցնի Ալեն Սիմոնյանը(առաջին հորիզոնականում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է․ Աննա Հակոբյանն այլ թեմա է)։
Ալեն Սիմոնյանը պարբերաբար միավորներ է հավաքում։ Հա՛մ ներսում, հա՛մ դրսում։ Ներսում նա փորձում է մտնել Նիկոլի համապատասխան տեղը, որպեսզի պահի իր աթոռը և շարունակի կայծակնային արագությամբ հարստանալ, միկոնոսներում տժժալ։
Հատկապես եղբոր կնոջ ձերբակալությունից հետո Ալենը դարձավ Նիկոլից ավելի Նիկոլ՝ թուրքամետության, ադրբեջանահպատակության, ռուսատյացության հարցերում։
Ինչ վերաբերում է դրսին, ապա նա Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ ինքն ավելի Նիկոլ է, քան Նիկոլը, ու քանի որ այդ երկրները նիկոլենց ջանքերով սկսել են ազդել մեր ներքաղաքական կյանքի վրա, ուստի Ալենը նրանց կոչ է անում, որ իր վրա ուշադրություն դարձնեն։ Այլ կերպ ասած՝ Ալենն առևտուր է անում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Երեկ էլ նա, ըստ Ֆրեյդի, խոստովանեց այդ մասին՝ հայտարարելով, որ քաղաքականությունն առևտուր է։
Ալենը երեկ մեկ այլ հայտարարություն էլ է արել։ Ասել է, որ 2026–ի ընտրություններում ՔՊ–ն Տավուշի գյուղերում կրկին մեծամասնության քվեն է ստանալու։ Ալենի հույսը, թերևս, այն է, որ այդ գյուղերն իրենց հանձնումներից հետո կհայաթափվեն այնպես, ինչպես Արցախում, և այնտեղ կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք, բնականաբար, իրենց քվեն կտան Նիկոլի գլխավորած կուսակցությանը։ Այս հարցում էլ է Ալենն առևտրի առաջարկ անում Ադրբեջանին։
Ում հետ է առևտուր անում Ալեն Սիմոնյանը
Եթե մի ցուցակ կազմենք, որտեղ կլինեն իշխանական համակարգի ամենամերժելիները, ամենազզվելիները, ապա անպատվաբեր 2–րդ հորիզոնականը կզբաղեցնի Ալեն Սիմոնյանը (առաջին հորիզոնականում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է․ Աննա Հակոբյանն այլ թեմա է)։

Հայկ Ուսունց