Քաղաքական

20.05.2024 17:07


Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները՝ բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մարդկանց (տեսանյութ)

Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները՝ բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մարդկանց (տեսանյութ)

Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում մարդկանց: Հրապարակված կադրերում երևում է, ինչպես են մի քանի ոստիկաններ ուժ կիրառելով՝ ցուցարարներին մեքենաները նստեցնում։

«Բերման են ենթարկում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիներին։ Ոստիկանները եկել են՝ ճանապարհը փակել, ցուցարարներին են ասում ճանապարհը բացեք։ Չեք մարսելու, ձեր ուսադիրները հավերժ չեն»,–ոստիկաններին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին` այդ թվում լրագրողներին, արգելում են գնալ Կիրանց, որտեղ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։

Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը մայիսի 19-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է գնացել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։

Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

Այս խորագրի վերջին նյութերը