Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան (տեսանյութ)
Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի վրա եք դրել․ ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձա՞վ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվո՞ւմ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,-հայտարարեց փաստաբան Հարությույնանը։
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան (տեսանյութ)
Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,-հայտարարեց փաստաբան Հարությույնանը։
Աղբյուրը՝ yerevan.today