ԲՀԿ–ն շռնդալից, բայց և բարի նախընտրական քարոզչություն է խոստանում
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է մայիսի 2-ից՝ ԲՀԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսով։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի խոսքերով՝ իրենք օգտվելու են նախընտրական քարոզչության օրենքով սահմանված բոլոր միջոցներից։ Ունենալու են 7 հանրահավաք, բակային բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նաև՝ փակ դահլիճներում և կուսակցական ակտիվի հետ։ Օգտվելու են նաև հեռուստաեթերից։
-Մենք ոչ մեկին չենք քննադատելու, փորձելու ենք, որ երևանցիները բացառպես, բարի, դրական, ոգևորիչ և հույսի, հավատի ակնկալիքով մասնակցեն ընտրություններին։ Իսկապես հավատան, որ կա քաղաքական գործիչ պրն. Ծառուկյան, որը պատրաստ է այդ պատասխանատվությունը ստանձնել և ինչ խոստացել է իր կյանքում, բոլորը խոսքի է վերածել,- ասել է Խ. Գալստյանը։