Քաղաքական

19.05.2024 10:36


Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)

Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)

Կիրանց գյուղի բնակչուհին, ում տունը իշխանությունների «սահմանազատման» հետևանքով ադրբեջանցիներին է անցնելու, պատմել է, թե ինչ է իրեն ասել Տավուշի մարզպետը՝ ի պատասխան այն պնդման, որ իր հայրենի տունը չի թողնելու թշնամուն։

Իշխանությունը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շուրթերով՝ սպառնացել է Կիրանցի բնակչուհուն՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»:

Կիրանցի բնակչուհին նշում է․ «Ես ասացի՝ իմ վերջին շունչը իմ տան բակում կփչեմ, դուրս չեմ գա։ Նա ասաց՝ զորքով կհանեն, «զորքը կգա, դուրս կգաս»։ Էդպես նայեց դեմքիս, թողեց, գնաց»։

Այս խորագրի վերջին նյութերը