Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: Նրանց առաջին կանգառը Վարանդայի շրջանն է, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին:
Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
Իր հերթին, Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները:
«Մեր եղբայրական առաջարկը. եթե մենք կարողանանք բարեկամական հիմունքներով մասնակցել վերականգնմանը, ապա պատրաստ ենք»,-ասել է նա:
Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ

Աղբյուրը՝ tert.am