Աշխատավորների օրվա կապակցությամբ Կոմունիստական կուսակցությունը երթ էր կազմակերպել
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Աշխատավորների օրվա կապակցությամբ, Արամ Խաչատարյանի արձանի մոտից երթ է արել դեպի Շահումյանի հրապարակ։ Երթին մասնակցում էին կուսակցության անդամները, ինչպես նաև կարմիր վզկապներով մի խումբ դպրոցականներ։ «7 օր»-ի հետ զրույցում երեխաները ասել են, որ «հենց մեծանան՝ անպայման կոմունիստ են դառնալու»։ Մի երիտասարդ կոմունիստ էլ, որ չցանկացավ ներկայանալ, նշել է, թե իրեն դուր չի գալիս, որ երթի մասնակիցները քիչ են։
-Ես մտածում եմ, որ մայիսի մեկը եղել է ու կլինի կարաևորոգույն տոներից մեկը, նրա հրամար, որ այս 20 տարվա ընթացքում աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն եղել։ Եթե մի քանի տարի առաջ մի քանի հազար մարդկանցով ենք հավաքվել, ապա կկարողանայինք էլի՛ այդքանով հավաքվել,-ասել է նա։ Ըստ երիտասարդի՝ մեղավորը Կոմունիստական կուսակցության այսօրվա ղեկավարությունն է։
- Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը ստիպված կլինի փոփոխությունների գնալ աշխատանքի մեթոդների հարցում։ Վերջին ժամանակներս կուսակցությունը չի մասնակցում Հայստանում ընթացող կարևորոգույն քաղաքական գործընթացներին, որը բերում է էլոկտորատի կրճատման,-նշել է նա։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել էր, որ իրենք բոյկոտելու են քաղաքապետի ընտրությունները, իսկ երիտասարդ կոմունիստը պնդում էր, որ միայն տարեցներն են ընդունում այդ որոշումը։
-Ես մասնակցելում եմ ընտրություններին և ընտրելու եմ ընդդիմությանը,-ասել է նա։