Լրահոս

17.11.2011 11:51


Բակո Սահակայանը ժամանել է Նյու Յորք

Բակո Սահակայանը ժամանել է Նյու Յորք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը, նույն օրը նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել մեր հանրապետության զարգացման գործում, և այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը