Լրահոս

17.11.2011 11:48


Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում: Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջաընթացով՝ Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սավելի խորացման և սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նապստել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը: Այնուհետև, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները և իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և այլ հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը