Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան (տեսանյութ)
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ նրա հետ ողջագուրվելու համար։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց բժիշկ Գևորգ Թամամյանը։
Նա նշեց, որ ինքը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում․
«Քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում, պատճառը մեկն էր՝ մեկ ժամ առաջ բժիշկ Դանիելյանին ներկայացվել է ազատման հրաման առողջապահության նախարարության կողմից։
Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչև հունիսի սկիզբ, և նրանից հետո չէր շարունակելու իր պարտականությունները, նոր մրցույթ էր լինելու։
Այդ ամեն ինչը շատ նորմալ ընթանում էր, հապշտապ ինչի՞ ստացվեց, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ողջագուրվել էր Սրբազանի և բնական է՝ դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն, այսպես ասած, ղեկավարության մոտ։ Դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել և 20 օր էլ չէին համբերել, որ Դանիելյանի աշխատանքն ավարտվեր և որոշել էին այսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»,- ասաց նա։
Բժիշկ Թամամյանը հավելեց, որ այս անարդարությունն ինքը ոչ մի կերպ չի կարող տանել և չի տանելու, այդ պատճառով էլ ազատման դիմում է ներկայացրել․
«Եթե այս ամենը չլիներ, այս ամեն ինչը էս ձև չէր լուծվի, եթե մարդու հետ ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»,-նշեց նա։