Մուշում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այսօր լուսաբացին Մուշ քաղաքում արձանագրվել է երկրաշարժ: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները 4,5 մագնիտուդ ուժգնություն են ունեցել:
Էպիկենտրոնը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի Վարթո շրջանում:
Ավերածությունների և մարդկային կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին էլ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Վան քաղաքում, որից հետո ամեն օր հետցնցումներ են արձանագրվում։