Վաղը Ազատության հրապարակում պետք է մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան
Մայիսի 15-ին ժամը 16:00-ին պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանի: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Վաղը ժամը 17:00-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը։ Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ո՛չ աթոռ, ո՛չ մի ակնկալիք չկա այս պայքարից: Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Իսկ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը հայտնում է․
«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սայրանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։