Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
Հայաստանում կա երկու ինստիտուտ, որն ունի ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատ` խորհրդարանը և ավագանին:
Երկրում թափ հավաքած համաժողովրդական շարժումը ներքաղաքական և անվտանգային ճգնաժամը հանգուցալուծելու համար որդեգրել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու տարբերակը: Այսինքն՝ առաջնային մանդատ ունեցող պատգամավորների մի մասը ներգրավված է այս գործում:
Ինչ վերաբերում է առաջնային մանդատ ունեցող մյուս կառույցին՝ ավագանուն, ապա Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող ավագանու անդամները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն սահմանազատման, սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումների վերաբերյալ: Քանզի Տավուշում տեղի ունեցողը միայն տավուշցիների խնդիր չէ: Վաղը նույն վիճակում կարող են հայտնվել մյուս մարզերը և ի վերջո՝ Երևանը:
«Մայր Հայաստանը» կոչ է անում Հայաստանի բոլոր համայնքների ավագանու անդամներին կողմնորոշվել ու հրապարակավ տեսակետ հայտնել մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների թեմայով: Մենք այսօր դա արել ենք Երևանի ավագանու նիստի ժամանակ: Նույնն ակնկալում ենք մյուս համայնքներից:
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում պահանջել ավագանու անդամներից, որպեսզի նրանք հրապարակավ արտահայտվեն: Դա էլ է գործողության տեսակ:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Պահանջե՛ք ձեր քվեով ավագանու անդամ դարձածներից հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ամբողջ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ: Այս հարցում չեզոքություն չի կարող լինել: Կա՛մ Հայաստանի հետ ես, կա՛մ Հայաստանի դեմ:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից