Կարծիք

14.05.2024 13:15


Փողով մի՛ խլացրեք ձեր խղճի ձայնը...

Փողով մի՛ խլացրեք ձեր խղճի ձայնը...

Խոսքս մեր սուրբ երկրում` Հայաստանի Հանրապետությունում, ոստիկանության համազգեստ կրող տղաներին ու աղջիկներին է ուղղված.

Կորցրել եք հայորդու վայել կեցվածքը, ո՞նց կարող եք հայ տղա, հայ տղամարդ լինելով քարշ տալ հայուհու, հայհոյել նրան, նրա ծնողներին։ Դուք ձեր տներում փաստորեն հայհոյում եք ձեր մայրիկներին, ձեզնից փոքր ձեր հարազատ քույրերին ու ձեր սիրելի կանանց եք հայհոյում:

Մի կորցրեք հայ տղայի ձեր ինքնությունը, գենը։ Կուլ մի՛ տվեք հայ ազգին թունավորող խայծը, մի՛ գնացեք ընդառաջ թշնամու յաթաղանին։ Ցանկացած իրավիճակում փորձե՛ք հայ ու հայ մարդ մնալ։

Ինքներդ Ձեր վրա ձեռք մի' բարձրացրեք։

Դուք` կրելով ՀՀ ոստիկանության համազգեստ, գնված մեր բոլորի հարկերի հաշվին, կոչված եք նախազգուշացնելու, հանցագործություններն և այլ իրավախախտումները, կանխելու և նախականխելու, հայտնաբերելու և բացահայտելու։ Կարող եք զբաղվել օբյեկտների պահպանությամբ, հասարակական վայրերում անմիջական կարգ ապահովելով, ճանապարհային երթևեկությունը կարգավորելով, վթարային իրավիճակների մասին նախազգուշացնելով։

Դո՛ւք, իրավասու չեք ՀՀ սահմանադրության համաձայն իրենց ազատ կամքն արտահայտող ՀՀ քաղաքացիներին անհիմն, առավել ևս բիրտ ուժի կիրառմամբ զրկել ազատությունից, եթե նախապես չեք ներկայացնում ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածով սահմանված որևէ իրավախախտում։ Առավել ևս իրավունք չունեք իր ազատ կամքի դրսևորումն արտահայտող հայրենատեր քաղաքացիներին վրաերթի ենթարկել, ծեծել, հայհոյել կամ վիրավորել։

Փողով մի՛ խլացրեք ձեր խղճի ձայնը...

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը