Լրահոս

17.11.2011 10:39


Արաբական հանրապետությունների լիգան Սիրիային վերջնագիր է ներկայացրել

Արաբական հանրապետությունների լիգան Սիրիային վերջնագիր է ներկայացրել

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ–Թանին երեկ հայտարարարությամբ է հանդես եկել, ըստ որի Արաբական հանրապետությունների լիգան Սիրիայի իշխանություններին վերջնագիր է ներկայացել և երեք օր ժամանակ է տվել, որպեսզի դադարեցնի երկրի բնակչության նկատմամբ բռնությունները, հակառակ դեպքում սպառնացել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել։

Մարոկկոյում տեղի ունեցած՝ Արաբական հանրապետությունների լիգայի նիստից հետո տված մամլո ասուլիսի  ժամանակ շեյխը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «արյունալի ճնշումներ» և  ընդգծել է, որ երկրի իշխանությունները շատ հեռուն են գնացել։

Ալ–Թանին հայտարարել է, որ  եթե Սիրիան չհամագործակցի Լիգայի հետ, ապա նրա նկատմամբ պատժամիջոցներ  կկիրառվեն։

«AP» գործակալությունը հայտնում է, թե ավելի հստակ՝ Արաբական հանրապետությունների լիգան Սիրիայից պահանջում է արձանագրություն ստորագրել, որի  համաձայն այդ երկիր պետք է ուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ։ Բացի դա, Լիգան պահանջում է դադարեցնել բողոքի  գործողությունների  մասնակիցների վրա կառավարամետ ուժերի հարձակումները, քաղաքներից հանել տանկերն ու զրահատեխնիկան, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև լրագրողներին ու  իրավապաշտպաններին հնարավորություն տալ աշխատել երկրի տարածքում։

Նոյեմբերի 12–ին Արաբական երկրների լիգան դադարեցրել է Սիրիայի անդամությունը այդ կազմակերպությանը և թույլ չի տվել մասնակցել նիստին։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա շարջապատի, ինչպես նաև երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ  արդեն կիրառել է Եվրամիությունը։ Դամասկոսի համար մասնավորապես փակ են Եվրոպական ներդրումային բանկերի հաշիվները։

Այս խորագրի վերջին նյութերը