Ճնշումը մեծացնում ենք. Բագրատ սրբազանի հանդիպումը Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը:
«Իրավապահ համակարգի նախկին շատ կարևոր աշխատակիցներ մոնիթորինգ են արել և տեղեկացրել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել Հայաստանում: Առավոտ ժամը 8-ից կամ ավելի վաղ քաղաքացիներն արդեն փողոցներում են»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է արել ԲՈՒՀ-ի դեկանների հետ և հանձնարարել անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ վաղը առավոտյան ժամը ՝ 10:00-ին, գնալու է ԵՊՀ:
«Էլինա Ասրիյանն ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն տալ և ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը: Ասել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,-ասաց Բագրատ Սրբազանը:
«Ես ասում եմ՝ վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»,-հավելեց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Երևանի պետական և Բրյուսովի անվան պետական համալսարանների ռեկտորներին: