«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ)
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանն էլ իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին է վիրավորում ամուսնու վարքը ներկայացվող տեսանյութի տակ։ Բացի անտակտ խոսքերից ու վիրավորական բառերից, մարդկանց կանչում է հաշվեհարդար տեսնելու։
Փաստորեն ոստիկաններին օգնության են հասել իրենց կանայք։ Ամուսնինները փողոցում են քաղաքացիներին կոպտում, վիրավորում և բիրտ ուժ կիրառում, կանայք էլ՝ սոցիալական հարթակներում։
Ավելի ուշ նկատեցինք, որ Լիլիթ Խառատյանը հեռացրել է իր թողած մեկնաբանությունները։
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ)
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանն էլ իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին է վիրավորում ամուսնու վարքը ներկայացվող տեսանյութի տակ։ Բացի անտակտ խոսքերից ու վիրավորական բառերից, մարդկանց կանչում է հաշվեհարդար տեսնելու։