Լրահոս

01.05.2009 12:36


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 30-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ:
   Հանդիպման սկզբում ֆեդերացիայի նախագահը եւ շրջանային կառույցների ղեկավարները Նախագահին են ներկայացրել 2008 թվականին արհեստակցական միությունների կատարած աշխատանքները:
   Բակո Սահակյանը նշել է, որ արհեստակցական միությունների ֆեդերացիայի աշխատանքը եղել է արդյունավետ և այս տարի նույնպես ակնկալում է ակտիվ աշխատանք:
   Նախագահն ընդգծել է ԼՂՀ կյանքում արհմիությունների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը և նրանց մասնակցությունը տարբեր ծրագրերի քննարկման` ներառյալ պետական բյուջեի կազմման հետ կապված գործընթացներում:

 

Այս խորագրի վերջին նյութերը