Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան (տեսանյութ)
Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ։ Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա պատասխանեց իշխանությունների և իշխանամերձ շրջանակների մեղադրանքներին, թե հոգևորականները աղոթելու փոխարեն քաղաքականությամբ են զբաղվում։
«Մենք և՛ աղոթում ենք, և՛ հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում, քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է։ Կարծեմ՝ այս հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի»,-ասաց սրբազանը։
Նա նաև հավելեց՝ այս իշխանություններն իրեն վաղուց չեն հետաքրքրում, առհասարակ, նրանց համարում է ոչ թե իշխանություն, այլ օկուպացիոն ռեժիմ, որը մի օր պետք է գնա։
«Բայց ինչքան շուտ գնա, էնքան լավ, ամոթ է իրենց իշխանություն անվանելը։ Մեր ժողովուրդն արժանի՞ է այսպիսի իշխանության»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Նա նաև նշեց, որ հավատում է՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը կարող է հաջողություն ունենալ։
«Բայց դրա համար պետք է կոնսոլիդացիա, ուժերի մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում, պահանջ, և այդ ամեն ինչը համերաշխությամբ, ապաշխարությամբ, զղջումով, մեր գործած հանցանքները հասկանալով, ըմբռնումով։ Ես մաղթում եմ, աղոթում եմ, երազում եմ, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի»,-շեշտեց Շիրակի թեմի առաջնորդը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru