Քաղաքական

12.05.2024 15:05


ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։

Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը