Մենք միասին կհասնենք գործընթացի հաղթական ավարտին. Բագրատ Սրբազանը դիմել է Սփյուռքին (տեսանյութ)
Մեծ շաժում, ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ ամենուր՝ հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, որտեղ գեթ մեկ հայ է բնակվում: Դուք ձեր հավաքներով մեծ ուժ ու եռանդ եք փոխանցելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին և այս շարժմանը: Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է Եվրոպայում բնակվող հայերին, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են շարժմանը:
Նա կոչ է արել եվրոպաբնակ հայերին մասնակցել իրենց քաղաքներում կազմակերպվող հավաքներին, իրենց ձայնը բարձրացնել՝ շարժումը դարձնելով համահայկական:
«Եվրոպայում բնակվող սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ անընդհատ աջակցության արձագանքներ եմ լսում ձեր կողմից, և դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի այսօրվա կառավարության ձեռնարկած գործունեությանը, որով ըստ էության միակողմանի զիջումներ են տեղի ունենում այս պահին Տավուշում, հետագայում նաև Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում և այլ վայրերում, որովհետև մենք չգիտենք, թե որտեղ է սահմանափակվելու այս ընթացքը»,-ասել է Բագրատ Սրբազանը:

Աղբյուրը՝ news.am