Կարծիք

11.05.2024 10:54


Ո՞ւր էիք, երբ սրանք ամենուր ատելություն են քարոզում

Ո՞ւր էիք, երբ սրանք ամենուր ատելություն են քարոզում

Երեկվանից իշխանական քարոզչամեքենան Անաիս Սարդարյանի ելույթի հիմարագույն հատվածն է տարածում, որտեղ նա ասում է, թե ով հայ չի թող գնա Հայաստանից։ Նախ վստահ եմ, որ այս հիմարագույն միտքն ասելիս այդ աղջիկը նկատի է ունեցել թուրքերին, որոնց ժողովրդական լեզվով քպ ենք ասում, երկրորդ Անաիսը չի այս շարժման ոգին, այլ Բագրատ Սրբազանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատվարժան հայրերից մեկը։ Մի եկեղեցու, որը հարյուրամյակներով ապաստան է տվել շատ կարիքավորների, այդ թվում մեր եզդիներին։

Տեսա, որ իշխանական այս քարոզչության միացել են նաև սորոս պապու հաշվին ապրող մեր շատ սիրելի եզդիները։ Թե բա հասեք Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մեզ ճնշում է։ Դե ինձ ու տասնյակ եզդիների էս շարժման ընթացքում շատերդ եք տեսնում «ճնշված»։ Սրբազանը հենց տեսնում «ճնշում» է։

Սա մի կողմ։ Ինձ մի հարց է հետաքրքիր սորոս պապու սիրելի իմ ազգակիցներին։ Բա ու՞ր եք, երբ այս իշխանությունը ատելություն է քարոզում արցախցիների նկատմամբ։ Ու՞ր էիք, երբ սրանք ամենուր ատելություն են քարոզում, ու՞ր էիք, երբ սրանք Արցախը հանձնեցին։ Թե կարծում եք Արցախի հայերին ատող իշխանությունը եզդի կամ ասորի է սիրելու։ Ինչքան սահամանափակ եք ձեր պատկերացումներում։ Թե բա մեզ բան չասեք (չնայած բան ասող էլ չի եղել) ում ինչ ուզում եք արեք։ Կուզեմ մի բան ֆիքսեք, եթե սորոս պապին ձեզ ամսեկան հազար կամ երկու հազար դոլար փող է տալիս ու ձեզ պարտավորված եք զգում իրենց ջրաղացին ջուր լցնել, ապա հիշեք որ հայ ժողովուրդը, Հայ Առաքելական եկեղեցին հազարավորներիս ընդունել է, տեղ ու պաշտպանություն է տվել, կրթության հնարավորություն է տվել, որի շնորհիվ անգլերեն եք սովորել ու հանգիստ գրանտ եք գրում։ Շնորհակալ լինելը մարդու արժանիք է։

Հ․Գ․ Կիրակի անպայման պետք է գնալ հանրահավաքի, ճնշումս իջել ա։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը