Մենք արդեն հասել ենք այն ջրբաժանին, որից հետո արդեն հետ վերադառնալը սարսափելի բարդ է լինելու. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Ես մեծ հույսեր ունեմ այս շարժումից ոչ միայն այն պատճառով, որ Սրբազանն է առաջնորդում եւ սա արժեքային պայքարի մղված գործողություններ ու կոչեր են, այլեւ այն պատճառով, որ մեր նախորդ փորձերը ցույց տվեցին, որ այն, ինչ որ ժողովրդին ներկայացվում էր, թե մեզ ինչ վտանգներ ու սպառնալիքներ են սպասվում, եթե այդ հավաքները չհաջողեն, փաստացի իրականություն դարձան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Նրա խոսքով, դա օգնեց ժողովրդին հասկանալու այն ահասարսուռ ծրագիրը, որն իրականացվում է մեր ժողովրդի ու պետության դեմ, եւ որը բերում է բացառապես կորուստներ, եւ ի վերջո, պետականության կործանում:
«Այս պահին, եթե մեր ժողովուրդն իրոք ցանկություն ունի Հայաստանը պահպանել որպես հայ ժողովրդի հայրենիքի մի փոքրիկ կտոր, որ դեռ անխաթար է մնացել, պահպանել որպես հայ ժողովրդի պետականության ներկայացուցիչ, այլ ոչ թե խառնիխուռն էթնիկական տարբեր ներմուծվող թշնամական խմբերի կողմից տարալուծվող տարր, մի երկիր, որտեղ մենք կկարողանանք դավանել մեր եկեղեցուն, հավատարիմ լինել մեր արժեքներին, շարունակել հայ ազգի մշակութային քաղաքակրթական ճանապարհը անխոտոր եւ անվտանգ եւ անգամ հնարավոր հեռանկարային առումով մեր ազգային նպատակներին հետամուտ լինել, ապա այսօր պետք է ոտքի կանգնել եւ պայքարել հանուն այս շարժման հաջողության: Մենք արդեն հասել ենք այն ջրբաժանին, որից հետո արդեն հետ վերադառնալը սարսափելի բարդ է լինելու:
Էլ չեմ ասում, որ այս իշխանությունները շատ արագ կերպով իրականացնելու են իրենց ազգակործան ծրագրի մնացած հատվածը, որի վերաբերյալ իրենք ունեն հանձնառություններ մեր թշնամիների առջեւ»,-ասաց նա: