Քաղաքական

10.05.2024 22:22


Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք

Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք

Վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում:

Սրբազանը ասաց, որ հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

«Կիրակի երեկոյան հավաքվում ենք, կոնկրետ պայմանավորվում, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ ձևով»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ նաև հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։

«Նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին ուզում եմ հանձնարարել մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման անընդհատականությունը»,-նշեց նա։

Սրբազանը սպայական կազմին հորդորեց պետական անվտանգության հայեցակարգ ներկայացնել, խնդրեց մինչև կիրակի երեկո պատրաստել այն։

«Մեր փափագն է, որ դուք կարողանաք համեմատություն անել, որ դուք հասկանաք, թե ինչ վիճակում եք հիմա ու ինչ ենք առաջարկում մենք հիմա ձեզ»,- նշեց նա։

Նա խնդրեց հավաքվածներին ձեռքները ծալած չնստել և նույնպես ներկայացնել, թե ինչ գործողություններ են ուզում իրականացնել։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը