Քաղաքական

10.05.2024 18:58


Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլի պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ

Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլի պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի հիման վրա պարզվել է, որ՝

- Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի։

- Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մոտակայքից բերման է ենթարկվել 2 քաղաքացի։

Նշված բոլոր քաղաքացիները 3 ժամով վարչական ձերբակալման են ենթարկվել ու ազատ արձակվել։ Նրանց ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մասով ստացել ենք տեսանյութերով հաստատված ահազանգ՝ դարպասների մոտ կարմիրբերետավորների առկայության մասին՝ դասադուլը խափանելու նպատակով։ Այնուհանդերձ, հարցը հանրայնացնելուց հետո ոստիկանական ուժերը հեռացել են։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը