Լրահոս

01.05.2009 11:57


Մեծ Բրիտանիան ավարտում է իր մասնակցությունը Իրաքում մարտական գործողություններին

Մեծ Բրիտանիան ավարտում է իր մասնակցությունը Իրաքում մարտական գործողություններին

Ապրիլի 30-ին բրիտանական զինվորականները Իրաքի Բասրա քաղաքաի վերահսկողությունը պաշտոնապես հանձնեցին ԱՄՆ  զինված ուժերին։ Այս քայլը ազդարարում է Իրաքում ռազմական գործուղություններին Բրիտանիայի մասնակցության ավարտն ու երկրից զորքերի դուրս բերման փուլեևից մեկը։ Բրիտանական զորքերի ամբողջական դուրս բերումը Իրաքից պետք է ավարտվի 2009 թ.-ի  հուլիսին։ Բաղդադի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ ԱՄՆ զինված ուժերը Իրաքից դուրս են բերվելու 2011 թ.-ի վերջերին։ Մինչդեռ Իրաքում իրավիճակը կրկին սրվում է։ Միայն այս տարվա ապրիլին  պայթյունների և փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է  ավելի քան 300 մարդ։

 

Այս խորագրի վերջին նյութերը