Տեսնես վարչապետի պապը «շարիկ» գլորողների մասին ի՞նչ է ասել
Այսօրվանից հետո այս իշխանության առանձին դեմքերին բնութագրող «հարբած», «վայրենի» բառերի կողքին կավելանա ևս մեկը՝ «շարիկ գլորող»։
Բանն այն է, որ «Երկիր մեդիայի» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է խորհրդարանի նիստի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «ipad»–ով «շարիկ» գլորումկամ, ավելի ճիշտ, «շարիկները» դասավորում։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ կառավարության հերթական անդամը հերթական անգամ հերքել է, թե ԱԺ–ում «շարիկ» գլորելով զբաղված չէր՝ պնդելով, թե ինքը տեքստ է գրելիս եղել։
Դե եթե Մովսիսյանի անմիջական ղեկավար Տիգրան Սարգսյանն է պնդում, թե հարբած չի եղել ու մեղքը բարդում է տեխնիկական խոտանի ու այդ խոտանը ստեղծող իր թիմի վրա, Էներգետիկայի նախարարն էլ լիարժեք իրավունք ունի ասելու, թե իրականում ինքը տեքստ էր գրում, կամ էլ գրաֆիկայի միջոցով որոշում էր, թե որ հանքը որտեղ տեղափոխելով ավելի արդյունավետ կաշխատի, իսկ տեխնիկական խոտան ունեցող տեսախցիկը դավադրաբար ֆիքսել է, թե ինքն իբր «շարիկ» է գլորում։ Համոզված եմ, որ այս ազգանվեր գործում (գլորելու մասով) մեր նախարարներն այնքան պրոֆեսիոնալ են, որ ամենավերջին «լեվլ»–ում են գտնվում։
Ի դեպ, այս ամենից հետո Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին շատ հնարավոր է, որ պաշտոնանկ անեն, բայց հաստատ որոշ ժամանակ անց նա ոչ պակաս պաշտոն կստանա, ինչպես որ եղավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանի պարագայում։
Հիշեցնեմ, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում անցկացված աշխատաժողովի ժամանակ իր բջջային հեռախոսով պոռնո լուսանկարներ դիտելու համար Արմեն Գևորգյանին հեռացրեցին պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց նույն այդ պոռնո նկարների սիրահարին նշանակեցին «Գյումրու տեխնոպարկի»տնօրենիխորհրդական (Աստված գիտի, թե ինչ խորհուրդներ տալու համար)՝ շատ ավելի բարձր աշխատավարձով:
Արեգնազ Մանուկյան
Հ.Գ.։ Մեկը գնում է աշխատանքի ընդունվելու։
–Ի՞նչ կարող ես անել,–հարցնում են նրան։
–Կարող եմ բոչկա գլորել,–պատասխանում է։
–Է՞լ ինչ կարող ես անել։
–Կարող եմ չգլորել,–հնչում է պատասխանը։
Ինչպես ասում են՝ ամեն մեկի հետ իր լեզվով պետք է խոսես։ Այս «խոտանչի» և խոտանածին կառավարության ծաղրածույությունների հետ համակերպվել չցանկացողներին մնում է մեկ բան՝ շարիկ գլորողների վրա կա՛մ «բոչկա» գլորել (կարելի է նաև դյուրավառ հեղուկով), կա՛մ չգլորել։ Կարծում եմ, որ տարբերակներից առաջինն ավելի շատ կողմնակիցներ կունենա։
Հ.Գ.–2: Տեսնես վարչապետի պապը «շարիկ» գլորողների մասին ի՞նչ է ասել Տիգրան Սարգսյանին։
Տեսնես վարչապետի պապը «շարիկ» գլորողների մասին ի՞նչ է ասել
Այսօրվանից հետո այս իշխանության առանձին դեմքերին բնութագրող «հարբած», «վայրենի» բառերի կողքին կավելանա ևս մեկը՝ «շարիկ գլորող»։
Բանն այն է, որ «Երկիր մեդիայի» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է խորհրդարանի նիստի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «ipad»–ով «շարիկ» գլորում կամ, ավելի ճիշտ, «շարիկները» դասավորում։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ կառավարության հերթական անդամը հերթական անգամ հերքել է, թե ԱԺ–ում «շարիկ» գլորելով զբաղված չէր՝ պնդելով, թե ինքը տեքստ է գրելիս եղել։
Դե եթե Մովսիսյանի անմիջական ղեկավար Տիգրան Սարգսյանն է պնդում, թե հարբած չի եղել ու մեղքը բարդում է տեխնիկական խոտանի ու այդ խոտանը ստեղծող իր թիմի վրա, Էներգետիկայի նախարարն էլ լիարժեք իրավունք ունի ասելու, թե իրականում ինքը տեքստ էր գրում, կամ էլ գրաֆիկայի միջոցով որոշում էր, թե որ հանքը որտեղ տեղափոխելով ավելի արդյունավետ կաշխատի, իսկ տեխնիկական խոտան ունեցող տեսախցիկը դավադրաբար ֆիքսել է, թե ինքն իբր «շարիկ» է գլորում։ Համոզված եմ, որ այս ազգանվեր գործում (գլորելու մասով) մեր նախարարներն այնքան պրոֆեսիոնալ են, որ ամենավերջին «լեվլ»–ում են գտնվում։
Ի դեպ, այս ամենից հետո Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին շատ հնարավոր է, որ պաշտոնանկ անեն, բայց հաստատ որոշ ժամանակ անց նա ոչ պակաս պաշտոն կստանա, ինչպես որ եղավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանի պարագայում։
Հիշեցնեմ, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում անցկացված աշխատաժողովի ժամանակ իր բջջային հեռախոսով պոռնո լուսանկարներ դիտելու համար Արմեն Գևորգյանին հեռացրեցին պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց նույն այդ պոռնո նկարների սիրահարին նշանակեցին «Գյումրու տեխնոպարկի» տնօրենի խորհրդական (Աստված գիտի, թե ինչ խորհուրդներ տալու համար)՝ շատ ավելի բարձր աշխատավարձով: