Քաղաքական

09.05.2024 14:40


Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ

Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորներն ու սահմանապահները Հայաստանում տեղակայվել են 2020 թվականի աշնանը՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։

«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հավելել է, որ Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը