Քաղաքական

09.05.2024 07:49


Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան. Պուտինը` Փաշինյանին

Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան. Պուտինը` Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը:

«ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականից աճել է 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ միայն անցած տարվա ցուցանիշները բավականին խոսուն են, որն, ի դեպ, աճել է հայկական ապրանքների արտահանման շնորհիվ:

Ներկայում ունենք շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, այդօրինակ ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել»,-նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, որոնց մասին, բանականաբար, հրապարակային չեն մանրամասնի:

«Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ համալիր խնդիրները կքննարկեն առանձին:

Այս խորագրի վերջին նյութերը