ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից:
«Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՀԱՊԿ-ում տեղյակ են ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։