Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Այսօր Դավթաշեն վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է՝ այս իշխանության ստի ու կեղծիքի լիմիտը սպառվել է։
«Երևանյան խաղաղ երեկոները կարող են մղձավանջի վերածվել, քանի դեռ այս իշխանություններին հաջողվում է ստել և մանիպուլացնել։
Գործող իշխանությունները, պատերազմի սպառնալիքով, տեղի են տալիս Ադրբջանի շանտաժների առաջ։ Տաս, էլի է ուզելու, տաս, էլի է ուզելու։ ՀՀ սահմանների անխախտելիությունը, մեր անպարտելիությունը բոլորիս պատասխանատվության ներքո է գտնվում»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։
Նա ընդգծել է, որ դրված է ՀՀ անվտանգության և հետագա լինելիությանը հարցը։
«Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին վճռորոշ գործընթացի սկիզբ է դրվելու, և բոլորս պետք է մեր մասնակցությունը բերենք»,-նշել է նա։