Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Պատկերացրեք մի էսպիսի վիճակ․ անտառում, վայրի կենդանիների հարևանությամբ, բազմաթիվ տներ են, ընտանիքներ են ապրում։ Բոլոր ընտանիքները ամեն մեկն իր անվտանգության ձևն ունի վայրի կենդանիներից պաշտպանվելու համար։ Վայրի կենդանիները, որոնք գիշատիչ են, փորձում են վնաս տալ այդ ընտանիքներին, ուտել մարդկանց, բայց որը անվտանգությունն ապահովել է, չեն կարողանում։ Էդ ընտանիքներից մեկի հերը, որն ունի 12 երեխա, չիմանալով ոնց պաշտպանի ընտանիքը, կրակել էլ չգիտի, իր համար անիմաստ զենքերը վայր է դնում, որոշում է, որ կարող է պայմանավորվել՝ վայրի գազանի հետ հաշտ ապրել։ Գազանը տեսնելով, որ անզեն է, հարձակվում է ընտանիքի վրա, երեխաներից մեկին վիրավորում, ու ընտանիքը փրկելու պատրվակով հայրը էդ վիրավոր երեխային տալիս է գազաններին։ Տան անդամներին ասում է եկեք տանք մեծ եղբորը, որ կշտանա՝ մեզ ձեռք չի տա։ Մեծ որդուն տալուց հետո հերը ասում է՝ մենք պետք է ընկերություն անենք վայրի գազանների հետ, զենքերը մեզ խանգարում են ընկերություն անելուն, քանի կա զենք, ուրեմն կա թշնամություն ու նմանատիպ տեքստեր է ասում։ Հարց չկա, ասում են գազանները, ընկերություն անենք, բայց պետք է էն մի տղուդ էլ տաս, էլի սովածացել ենք, գազան ենք, թե չէ՝ կհարձակվենք սաղիդ վրա, կոչնչացնենք բոլորիդ, ու հերը էլի տալիս է, հիմա էլ մյուս տղուն։ Հետո գազանն ասում է՝ ուզո՞ւմ չէ՞, հլը ընկերություն անենք, խնդիր չէ, բայց ուզում եմ, իմ մյուս գազան ընկերներին էլ բերեմ քո տան մոտ, օրինակ կարան քո բակում ապրեն, ինչ է եղել որ, ընկերանում ենք, չէ՞։ Ասում է, բեր անեմ, որ չհարձակվեմ ընտանիքիդ վրա։
Հետաքրքիր ֆիլմ կարող է լինել, ասե՞ք։ Հայաստանի վարչապետը ասաց ժողովուրդ, հարազատներ, ընտանիք, պետք է Արցախը հանձնեմ, որ Հայաստանի վրա չհարձակվեն, պատերազմ չլինի ու հանձնեց։ Հիմա ասում է՝ Տավուշից հանձնում եմ ու էլի նույն պատճառով՝ որ պատերազմ չլինի։ Պոչից էլ ասում է, չէ՞, որ դե էդ սաղ հո մերը չէր, նրանցն էր, մերից բան չեմ տալիս։ Հոպ, ասում ենք, դու նույն էդ սպառնալիքով քո ընտանիքի մի անդամին արդեն հանձնել ես։ Դու պատերազմ չլինելու պատրվակով տվել ես Շուռնուխ ու Սև լիճ, դու պատերազմ չլինելու պատրվակով տվել ես Գորիս-Կապան մայրուղի, դու պատերազմ չլինելու պատրվակով Ջերմուկի դիրքեր, սարեր ես հանձնել, Վարդենիսից ես հանձնել ու հիմա ասում ես Տավուշից էլ եմ հանձնում, որ լեգիտիմ հիմք չլինի պատերազմի։ Հետն էլ ասում է, հո գյուղը չեմ տալիս, ինչ-որ դիրքեր են, իբր անվտանգության համար սարքած բլինդաժներ և այլ։ Չնայած, որ մի քանի օր առաջ ասում էր՝ կարող ա սաղ հանձնեմ, բայց լինի պատերազմ, հիմա ասում է՝ որ հանձնեմ, լեգիտիմ հիմքը վերանում է պատերազմի, բայց կարող են հարձակվել, մենք էլ ասենք՝ աշխարհ, տես, հարձակվում են։ Աշխարհը տեսավ, հետո՞։ Ասում է, դե երաշխիք չկա դրան, բայց դե գոնե խոսալու տեղ կունենանք։ Այսինքն, ընդամենը որ դու մուննաթ գալու առիթ ունենաս, տան էրեխեքին հերթով տալիս ես գազանին ուտելու՞։
Մենք ասում ենք՝ քանի դու ես, դու տալու ես էդ լեգիտիմ հիմքը․ դու ինքդ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Ադրբեջանի համար պատերազմի լեգիտիմ հիմքն ես։ Դու ինքդ ես Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս՝ տալով լեգիտիմ հիմք այն գրավելու, դու ես ասել որ ոչինչ չես անելու Արցախին օգնելու համար, տվել ես լեգիտիմ հիմք, որ Ադրբեջանը հարձակվի, իսկ ռուսները ոչինչ չանեն, Հայաստանի որևէ տարածք մենակ քեզ համար հասկանալի թղթով համարում ես Ադրբեջանի տարածք ու դարձնում հիմք դա հանձնելու։ Երբ որ դու հայտարարում էիր՝ սկսել եմ բանակցել իմ սեփական կետից, դա լեգիտիմ հիմք էր նախորդ բոլոր բանակցային դիրքերից իջնելու, զրոյացնելու և տալու պատերազմով լուծելու հիմք։ Չէ՞ որ, դու միայնակ որոշեցիր մի կողմ դնել մեր, Ադրբեջանի, եռանախագահող միջնորդ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի տասնյակ տարիների աշխատանքը, հանուն խաղաղ կարգավորման․ մի կողմ դնել և ստեղծեցիր պատերազմի հիմնավորագույն հիմք՝ այդ գերտերությունների մոտ էլ ստեղծելով տպավորություն, որ իրենք էլ պետք չեն, դու սաղ գիտես։ Նրանք էլ, դե՝ գիտե՞ս, գիտես, ինքդ լուծիր։ Ոչինչ էլ չլուծեցիր, նա գնաց իր մեծ ախպոր գիրկն ընկավ, ասաց՝ ֆսյո՛, էլ էն մեծերը թեմայի մեջ չեն, արի կպի, զինվեմ, լուծենք, պրծնենք։ Դու, այդ ամենը տեսնելով, իսկ դա հրապարակավ էր, զենքի տեղը սկսեցիր կլուբնիկ առնել ու անպիտան զենք։ Ու գնաց։ Հրաժարվում էիր ռազմավարական գործընկերոջ ու դաշինքի հետ զորավարժություններից՝ ցույց տալով թե թքած ունես՝ պատերազմի հիմք էիր տալիս։ Հուլիսյան, վստահ եմ՝ նրանց փորձնական մարտերը, դու սարքում էիր հայրենական պատերազմի հաղթանակ, լեգիտիմ հիմք էիր տալիս։ Երբ գոռում էիր Արցախը Հայաստան է և վերջ, լեգիտիմ հիմք էիր տալիս՝ աշխարհին շիվարացնելով ու Ադրբեջանի լեզուն կիլոմետրով երկարացնելով, թե տեսա՞ք, որ ինքնորոշման համար չէր էս սաղ, օկուպանտ են, էսքան ժամանակ ձեզ ֆռռացնում էին, հարիֆացնում, էս հայերը, բա որ ասում էինք։
Դու տեղով, քո կերպարով, քո դեմքով, տեսքով, բառապաշարով, լեգիտիմ հիմք ես Ադրբեջանի համար՝ անդադար պատերազմելու, եթե խելոք խելոք չես տալիս։ Դու բերել ես գործընթացը հասցրել ես Արևմտյան Ադրբեջան տերմինին, դու էսօր էլ տալիս ես վաղվա պատերազմի հիմքը։ Վաղը ասելու ես ժողովուրդ, պետք է ադրբեջանցիները գան ապրեն Հայաստանում, ով դեմ հանդես գա, ասելու ես էդ ուզում ես պատերա՞զմ լինի, այ ռսի ստրուկ։
Ասում է՝ եթե կասեցնեմ սահմանազատումը, պատերազմ է լինելու։ Բնականաբար, եթե խոստացել ես տալ, փոշմանես, պատերազմ կարող է լինել, որովհետև խոստացել ես։ Նիկոլն ասում է՝ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր։ Ալիևն ասում է՝ 2018-ին Նիկոլը խոստացել էր հանձնել։ Խոստացել է տալ, չի տվել, բայց հետն էլ չես պատրաստվել, չես զինվել, եղել է պատերազմ, այո, քո գլխավորությամբ, պատերազմն էլ, պարտությունն էլ, անխուսափելի էր։ Բա չխոստանայիր։ Հիմա էլ Տավուշ է խոստացել։ Դու սահմանը գծում ես ադրբեջանական պահանջով, ինքներդ եք հաստատում։ Նշանակում է, որ քո դիվանագիտությունը, բանակցություները ձախողված են, թուրքի օգտին են։
ՔՊ-ականներն ասում են՝ եթե Բագրատ սրբազանի շարժումը հաղթի, կլինի պատերազմ։ Երեկ ասացի, որ հնարավոր է պատերազմ սադրեն՝ մեղքը գցելու սրբազանի շարժման վրա։ Բայց հլը մի հատ հետ գնացեք վերջին 4 տարին, 4 տարում երեք պատերազմ է եղել ու թշնամու՝ մի քանի առաջխաղացում առանց կրակոցի։ Կարո՞ղ եք ասել, թե որ մեկն է եղել ընդդիմության, էլ չասեմ՝ եկեղեցու մեղքով։ 3 պատերազմ ես բերել, մեկի ժամանակ 5 հազար զոհ, մյուս երկուսի ժամանակ 200-ից ավելի զոհ, ո՞ր մեկն է եղել ընդդիմության պատճառով։ Ոչ մեկը։ Սաղ դու ես բերել։ Էս պահին թշնամու հազարավոր զինվորներ մեզանից օկուպացրած տարածքում են, ո՞ւմ պատճառով է, վեհափառի՞, սրբազանների՞։ Այ որ իշխանափոխություն լինի, հետո պատերազմ լինի, դա արդեն ձեր՝ քո ու Ալիևի պայմանավորվածությունն է լինելու, վստահ եմ՝ բոլորը առաջին իսկ վայրկյանին դա են մտածելու։ Որովհետև շատ ակնհայտ է լինելու։
Նիկոլն էսօր տալիս էր ասուլիս՝ Արագածի ֆոնին․ 6 տարի առաջ Արարատ էիր գովերգում, էս մի տարի է՝ ասում ես մոռանանք դա, Արագածն է մերը։ Մի տարի էլ մնաս Արագածն էլ ես ասելու մոռանանք, կենտրոնանանք Աժդահակ լեռան վրա, հետո՝ Հատիս լեռան վրա, հետո հասնես մանր բլուրներին։ Հանձնում ես։
Դու ոչ միայն հանձնումների մասին բան չես խոսել, այլ խոսել ես, խոստացել ես հետ բերելու մասին, էսօր եկել ասում ես հանձնում եմ, որ․․․ Դու պատասխան չունես, դու ունես արդարացում, իսկ արդարացումները պետք է ժողովրդին չասես, պետք է ասես դատավորին ու դատախազին՝ ի պաշտպանություն քեզ դատաքննության ժամանակ։ Ժողովրդին արդարացում պետք չէ, պատասխան է պետք։ Հանուն հայրենիքի այս շարժման իմաստը ո՞րն է՝ պատասխան պահանջելը։ Ասում են դու 2021 թվականին խոսել ես միայն խաղաղությունից, քո նախընտրական ծրագրում ո՛չ Կիրանց կա, ո՛չ Ոսկեպար կա, ո՛չ սահմանասյուն կա, ո՛չ Ղարաբաղի հանձնում կա, դու ընտրվել ես միայն խաղաղություն բառն օգտագործելով, բայց հիմա ոչ մի անգամ խաղաղությունից չես խոսում, այլ ասում ես՝ որ պատերազմ չլինի, հանձնում եմ։ Քեզ չեն ասում սահմանազատումը կանգնեցրու, ասում են գնա, դու ի շահ մեր երկրի ու մեզ չես կարողանում, գուցե չես էլ ուզում։
Դու խաբել ես բոլորին, ոչ թե մեկ կամ երկու կամ հազար հոգու։ Դու խաբել ես բոլորին՝ անհատապես ու բոլոր թեմաներով։
Կարճ ասած՝ երդմնակալության արարողության ժամանակ ՌԴ նախագահը ելույթ ունեցավ, որից ամենակարևոր դրվագը ինձ համար հետևյալ նախադասությունն էր՝ Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք որոշում՝ ռուսները։ Հարց՝ իսկ ո՞վ է որոշում Հայաստանի ճակատագիրը, ըստ Փաշինյանի՝ մե՞նք։ Չէ, Հայաստանի ճակատագիրը որոշում է Ալիևը, որոշում է Էրդողանը, որոշում է Պուտինը, որոշում է Բայդենը, որոշում է Մակրոնը, որոշում է Շոլցը, որոշում է Սորոսը, Նիկոլը որ բան չի որոշում, դա պարզ է։ Նիկոլին ընդամենը փոխանցում են ինչ են որոշել ու նա կատարում է և արդարացնում։ Նա ի վիճակի չէ կասեցնելու էդ որոշումները։
Արցախի ճակատագիրը ովքե՞ր որոշեցին, արցախցինե՞րը։ Բնականաբար՝ ոչ։
Քանի Նիկոլն է, Հայաստանի ճակատագիրը հայերը չեն որոշելու։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today