Քաղաքական

08.05.2024 08:56


Հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր, 3 երեխաների հայր

Հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր, 3 երեխաների հայր

Հրազենային վնասվածքով մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր: Գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ Արտակն ամուսնացած էր, ունի 3 երեխա, երեխաներց փոքրը 4 տարեկան է:

Արտակ Ավալյանը 12 տարի էր, ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում էր բանակում: Բնակիչը հայտնեց, որ Ավալյանի մահվան հանգամանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը