Քաղաքական

07.05.2024 19:33


Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Այսօր Արաբկիր վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է․

«Օրվա իշխանությունները թշնամու շանտաժի առաջ տեղի են տվել, գնում են միակողմանի զիջումների։ Օրվա իշխանությունները ոչնչի ընդունակ չեն, պրոֆեսիոնալ հանձնողներ են»։

Նա հավելել է, որ այս իշխանություններն ընտրել են թշնամու դեմ ծնկի գալու, Հայաստանը դաշնակիցներից զրկելու ճանապարհը։

«Բայց մենք իրավունք չունենք ընկրկելու։ «Մայր Հայաստանն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենքի» շարժմանը։ Կոչ ենք անում մայիսի 9-ին հանդես գալ ՀՀ քաղաքացու դիրքերից՝ հստակ դեմ արտահայտվելով կատարվող կործանարար գործընթացների վերաբերյալ։

«Մայր Հայաստանը» բոլորիդ կոչ է անում իր աշխատանքային միջավայրում, սոցցանցերում, մտերիմների շրջապատում հանդես գալ հստակ դիրքորոշմամբ․ անտարբերությունը դատապարտելի է։ Միացե՛ք համաժողովրդական ալիքին»,-հավելել է Մ․Սուքիասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը