Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը:
Այսօր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածում է և՛ գործատուներին, և՛ աշխատավորներին, բայց, ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետեւանքների ծանր բեռը կրում են հենց աշխատավորները: Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են սա, գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության'՝հայ աշխատավորը միշտ էլ հաջողությամբ շարունակել է ստեղծելու, հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը: Շարունակում է նաև այսօր:
Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի զարգացման: