Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի ինքնիշխանությունը դնելով Թուրքիայի ոտքերի տակ»,-այսօր Արաբկիր վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
«Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների։ Նա մասնակցում է թշնամի երկրի նախագահի երդման արարողությանը, բայց ամեն ինչ անում է, որ փչանան հարաբերությունները մեր դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ։ Սո՛ւտ են ասում, որ եթե Տավուշում չգնանք զիջումների, ապա կլինի պատերազմ, որովհետև պատերազմ բերողը հենց իրե՛նք են»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։
Նա ընդգծել է, որ «Մայր Հայաստանը» կոչ է անում մերժել դեպի պարտություն տանող ճանապարհը և ոտքի կանգնել՝ հանուն Հայաստանի անվտանգության և իրական խաղաղության։
«Կոչ ենք անում միանալ և տեր կանգնել հայրենիքին»,-հավելել է Ա․Թևանյանը։