Լրահոս

07.05.2024 18:38


Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ը, որը դեպի Գյումրի ընթանալիս բախվել է «07»-ին, ապա առաջ է ընթացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Volkswagen Passat»-ին, ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Այս խորագրի վերջին նյութերը