Լրահոս

07.05.2024 17:38

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հաղորդում էր ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1941 թ. ծնված Մարսիկ Հ.-ի դիակը:

Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է՝ ստանալով նշված վնասվածքը:

Ոստիկանության Տարոնի բաժնում փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Լոռու մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մայիսի 6-ին ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 83-ամյա մոր հետ համատեղ բնակվող 56-ամյա որդին ապրիլի 19-ի գիշերը բութ կոշտ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական կարևորագույն օրգան համարվող գլխին, ինչի հետևանքով ապրիլի 28-ին նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:

56-ամյա տղամարդը կալանավորվել է: Քրեական վարույթը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։