Լրահոս

07.05.2024 16:44

Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին

Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կայանի մոտ վիճաբանություն է և իրենց վարորդը վնասվածքներ ունի:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում շտապօգնության բժիշկ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աղվան Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շտապօգնության վարորդի, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Մ․-ի հետ, գտնվելով շտապօգնության հերթապահության խմբում, կանչով մեկնել է Բերքանուշ գյուղի տներից մեկը, որտեղ նույն տան բնակիչ 22-ամյա Հապետ Խ․-ի հետ չբարևելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո Հապետ Խ․-ն եկել է Արտաշատ քաղաքի շտապօգնության շենքի դիմաց վիճաբանել է Դավիթ Մ․-ի և Աղվան Ս․-ի հետ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։